IPOST-ը հանդիսանում է GlobalUSA Inc ընկերության անդամ:

GlobalUSA Inc-ը միջազգային արտոնագրված բեռնափոխադրող ընկերություն է (արտոնագրեր`NVOCC#024890N, IAC#WE120606):

Global USA հանդիսանում է նաև Հայաստանի Զարգացման Հիմնադրամի (DFA) պաշտոնական ներկայացուցիչը ԱՄՆ-ում:

IPOST ընկերությունը ունենալով համագործակցող ընկերությունների լայն շրջանակ, հնարավորություն է ընձեռում իրականացնել տարբեր տեսակի բեռնափոխադրումներ, առցանց գնումներ, աճուրդներից մեքենաների ձեռք բերում, համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ և այլն:

Սփյուռքի մեր հայրենակիցների և ընկերների համար ստեղծվել է մի հարթակ, որտեղ կարող են գնել Հայաստանում և Արցախում արտադրված ապրանքները մատչելի ճանապարհով և ստանալ կարճ ժամանակում: